Ուկրաինան և Եվրամիությունը վավերացրեցին Ասոցացման պայմանագիրը

Your browser doesn’t support HTML5

Գերագույն ռադան Կիևում և Եվրախոհրդարանը Ստրասբուրգում այսօր միաժամանակ գումարած նիստերում վավերացրել են Ուկրաինայի և Եվրամիության Ասոցացման պայմանագիրը։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն վավերացումն անվանել է «պատմական հանգրվան, որն ամրագրում է Ուկրաինայի ապագա արևմտյան զարգացման ուղղությունը»։