Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց համաձայնությունն են տվել Փարիզում հանդիպելու: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:
Դեսպանի խոսքերով՝ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի կեսերին: