Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Մեծ Բրիտանիա - Արթուր Ալեքսանյանը նվաճել է օլիմպիական բրոնզե մեդալը, Լոնդոն, օգոստոս, 2012թ.

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը քիչ առաջ դարձավ աշխարհի չեմպիոն։ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում Ալեքսանյանը հաղթեց գերմանացի Օլիվեր Հասլերին։

Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը մրցակցի նկատմամբ առավելության հասավ ընդամենը մեկ րոպեում։

Հիշեցնենք, որ ուրբաթ 75 կիլոգրամ քաշային կարգում աշխարհի չեմպիոն էր դարձել Հայաստանը ներկայացնող մեկ այլ ըմբիշ՝ Արսեն Ջուլֆալակյանը։