Ռուսաստանում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: Ընտրվելու են 30 նահանգապետեր, տեղական խորհուրդների՝ դումաների անդամներ, խոշոր քաղաքներում էլ քաղաքապետերի ընտրություն է անցկացվում:
Ռուսաստանը ընտրություններ է անցկացնում նաև Ղրիմում ու նավահանգստային Սևոստոպոլ քաղաքում:
Մոսկվայում անցկացվում է քաղաքային դումայի ընտրություն, Պետերբուրգում քվեարկում են նահանգապետի և մունիցիպալ իշխանությունների համար: