ԵՄ-ն այսօր կարող է հաստատել Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցները

Այսօր սպասվում է, որ Եվրոպական միությունը կհաստատի Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների 4-րդ փաթեթը։ Այն արդեն հաստատվել է Եվրամիության առաջնորդների կողմից Ուելսում սեպտեմբերի 5-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։

Որոշումը կայացվել է ռուսամետ անջատողականների և Կիևի իշխանությունների միջև կնքված հրադադարից հետո: Եվրամիությունը հայտարարել էր, որ պատժամիջոցները չեն կիրառվի, եթե Ռուսաստանը հարգի հրադադարի ռեժիմը և դուրս բերի զորքերը Ուկրաինայից։

Ռուսաստանը արդեն հայտարարել է, որ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում իրենց արձագանքը անկանխատեսելի կլինի։