Եվրոպայի 2016 թվականի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի առաջին՝ Դանիա-Հայաստան խաղն ավարտվեց դանիացիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականը. 50-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
65-րդ րոպեին Պյեր-Էմիլ Հոյբերգը հավասարեցրեց հաշիվը, իսկ 80-րդ րոպեին Թոմաս Կալենբերգը հաշիվը դարձրեց 2-1՝ հօգուտ դանիացիների:
Նշենք, որ վնասվածքի պատճառով բացակայում էին Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներ՝ հարձակվող Յուրա Մովսիսյանը և կիսապաշտպան Արազ Օզբիլիսը։
Հայաստանի հետ նույն խմբում են ընդգրկված նաև Ալբանիայի, Պորտուգալիայի և Սերբիայի հավաքականները։ Հայաստաի հավաքականի հաջորդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: Մեր թիմը Երևանում կհյուրընկալի Սերբիայի հավաքականին։