Սեպտեմբերի 14-ին ժամը 19:30-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա «Մանկական եվրատեսիլ - 2014» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը: Այս փուլում հանդես կգան տասը մասնակիցներ Երևանից, ՀՀ տարբեր մարզերից և Արցախից: Այս մասին ասված է Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո հաղորդագրությունում:
Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:
«Մանկական եվրատեսիլն» այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթին մասնակցում են Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները և Ուկրաինան: