Թալինում ծեծի ենթարկված սիրիահայ բժիշկը իր բողոքը ետ է վերցրել

Armenia - A national police banner, undated

Հայաստանի ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ երկու շաբաթ առաջ Թալինի հիվանդանոցի բակում ծեծված 41-ամյա սիրիահայ բժիշկ Բողոս Աղոյանն իր բողոքը հետ է վերցրել։


Հիշեցնենք, Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբանը պնդում էր, թե օգոստոսի 20-ին հիվանդանոցի բակում իրեն ծեծի են ենթարկել Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի եղբայրները, վարորդ Կայծեր Ավետիսյանն ու քաղաքապետի բարեկամներից Սուրիկ Գրիգորյանը։

Հենց այդ օրն էլ նա հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որտեղ էլ սկսել էին նյութեր նախապատրաստել քրեական գործ հարուցելու մասին։

Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ չնայած բողոքը հետ վերցնելու դիմումին, հետաքննությունը դեռևս շարունակվում է։ Մի շարք հանգամանքների պարզաբանումից հետո արդեն ոստիկանությունը որոշում կկայացնի ծեծված բժշկի բողոքի առնչությամբ։

Նաիրա Բուլղադարյան