Գեղանկարչի 50-ամյակի կապակցությամբ Նկարչի տանը բացվելիք ցուցահանդեսում կներկայացվեն շուրջ 80 ստեղծագործություն, հիմնականում՝ նոր աշխատանքներ:
Լրագրողների հետ հանդիպմանը գեղանկարիչն ասաց, որ շատ մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել այդ ցուցահանդեսին:
«Այդ նկարչությունը շատ ուղիղ կապված է մեր օրերի հետ, մեր ժամանակների հետ, անցյալի ճակատամարտերի հետ, այսօրվա և այլն», - ասաց Աղաբաբյանը՝ շարունակելով․ - «Նկարչությունը զատ երևույթ չէ: Հիմա այստեղ հաճախ ասում են, որ լուսավոր են նկարները, պայծառ են և այլն: Այդպիսին է նաև մեր երկիրը: Դա հենց այնպես աբսուրդ բան չէ․․․ Ուղղակի աշխարհում լավն էլ կա, վատն էլ կա: Դու լավի մասին ես խոսում: Այսինքն՝ լավը փորձիր շատացնել»:
Ասուլիսին ներկա էր գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը: Նա նշեց, թե քչերը կարող են իրենց արվեստով այդքան դրական, պայծառ էներգիա փոխանցել, որքան Նիկոլ Աղաբաբյանը: