Պենտագոնի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգլը հաջորդ շաբաթ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո կմեկնի Վրաստան։
Հեյգլի վեցօրյա ուղևորությունը կմեկնարկի սեպտեմբերի 3-ին. այն կսկսվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովով, որտեղ մասնակիցները կքննարկեն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամերը։ Կքննարկվի նաև դաշինքը ապագայում ուժեղացնելու հարցը։
Այնուհետև Հեյգլը կմեկնի Վրաստան։ Այս երկիրը, հիշեցնենք, ցանկանում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։
Վրաստանից հետո Հեյգլը որպես Պենտագոնի ղեկավար իր առաջին այցը կկատարի Թուրքիա։