Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտությունը դադարեցնելու բանակցություններում պետք է քննարկվի այդ տարածաշրջանի պետականության հարցը:
Ռուսաստանյան Առաջին ալիքով օգոստոսի 31-ին հեռարձակված հարցազրույցում Պուտինը, մասնավորապես, ասել է․ - «Անհրաժեշտ է ձգտել կյանքի կոչելու այն ծրագիրը, որի շուրջ մենք պայմանավորվել ենք: Անհրաժեշտ է անմիջապես հիմնավոր, բովանդակային բանակցություններ սկսել ոչ թե տեխնիկական հարցերի, այլ Ուկրաինայի հարավ-արևելքում հասարակության քաղաքական կազմակերպման և պետականության վերաբերյալ՝ նպատակ ունենալով պաշտպանել այնտեղ բնակվող մարդկանց օրինական շահերը»:
Պուտինը նաև հայտարարել է, որ Մոսկվան չի կարող կողքի քաշվել՝ «երբ մարդկանց գրեթե ճակատից գնդակահարում են» Ուկրաինայում: