Ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունից Պսկովի մարզային խորհրդում ընտրված պատգամավոր Լև Շլոսբերգը հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել Ուկրաինայում զոհված երկու ռուս զինծառայողների հուղարկավորության արարողությունների մասին տեղեկատվությունը հրապարակելու համար:
«Նրանք հարձակվեցին հետևից, ես նրանց դեմքերը չտեսա», - ասել է ընդդիմադիր գործիչը:
Շլոսբերգին պատկանող «Պսկովսկայա գուբերնյա» թերթը այս շաբաթ հետաքննական հոդված էր հրապարակել Պսկովում բնակվող երկու ռուս պայմանագրային զինծառայողների հուղարկավորման մասին, ովքեր մահացել էին անհայտ պայմաններում: Թերթում տեսակետ էր հրապարակվել, որ նրանք զոհվել են Ուկրաինայում: