Քննարկվել են Հայաստանում «Radisson» հյուրանոցի հիմնման հնարավորությունները

Հովիկ Աբրահամյանը ընդունել է The Rezidor Hotel Group-ի փոխնախագահ Արիլդ Հովլանդին։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է The Rezidor Hotel Group-ի փոխնախագահ Արիլդ Հովլանդին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հայաստանում «Radisson» հյուրանոցի հիմնման հնարավորությունները:

Հովիկ Աբրահամյանը, կարևորելով մեծ հեղինակություն ունեցող հյուրանոցային ցանցի առկայությունը Հայաստանում, աջակցություն է հայտնել ծրագրի իրականացման գործընթացին:

«Radisson» հյուրանոցային ցանցն ընդգրկված է The Rezidor Hotel Group-ի կազմում: