Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակում Երևանի կենդանաբանական այգին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ` (FPWC) օգոստոսի 30-ին կիրականացնեն «Պաղպաղակի օր» միջոցառումը:
Կենդանաբանական այգու մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «Պաղպաղակի օրն» այցելուներին խոստանում է զվարճալի խաղեր, ուրախ ներկայացումներ և մեծ քանակությամբ պաղպաղակ: Միջոցառումը կսկսվի 12:00 և կավարտվի 17:00-ին:
Մինչև տասնվեց տարեկանների համար մուտքը կլինի անվճար:
Պաղպաղակը կվաճառվի ինքնարժեքից ցածր՝ խորհրդանշական 50 դրամով, իսկ վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը:
Օրվա պաղպաղակը կտրամադրի Աշտարակ Կաթ ՓԲԸ: