Պորոշենկոն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել «ռուսական ներխուժման կապակցությամբ»

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երկրի Ազգային անվտանգության և Պաշտպանության խորհուրդների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ Ռուսաստանին Ուկրաինայի տարածք ներխուժելու մեջ մեղադրելուց հետո:

Պորոշենկոն չեղյալ է հայտարարել իր այցը Թուրքիա, որտեղ նա պետք է մասնակցեր նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, և հայտարարել է, որ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու է Դոնեցկի շրջանում «իրավիճակի կտրուկ վատթարացումը»:

Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Եվրոպայի խորհրդին արտակարգ նիստեր հրավիրել և քննարկել ճգնաժամը: