Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել պրոֆեսոր Ռոբերտո Մարգարյանը:
67-ամյա մաթեմատիկոս Ռոբերտո Մարգարյանը Ուրուգվայի պետական համալսարանը գլխավորելու է մինչև 2018 թվականը:
Նա բազմաթիվ հետազոտությունների հեղինակ է ու մեծ հեղինակություն է վայելում:
Նրա դուստր Վանիա Մարգարյանը պատմաբան է, Հայոց ցեղասպանության հարցերով հետազոտությունների հեղինակ, իսկ եղբայրը ֆուտբոլային մարզիչ Սերխիո Մարգարյանն է: