Սարատովում դաժանաբար ծեծել են հետաքննող լրագրողին

Ռուսաստանյան Սարատով քաղաքում անհայտ անձինք դաժանաբար ծեծի են ենթարկել հետաքննող լրագրող Ալեքսանդր Կրուտովին, ով տեղի «Օբշեստվեննոյե Մնենիե» թերթում հիմնականում լուսաբանում է տեղի քրեական անցուդարձը:

Երկու հարձակվողները Կրուտովին ծեծել են մետաղյա ձողով՝ իր բնակարանի մոտ: Լրագրողը հոսպիտալացվել է բազմաթիվ վնասվածքներով, նրա մոտ նաև ուղեղի ցնցում է ախտորոշվել:

Սարատովում լրագրողական 20-ամյա գործունեության ընթացքում Կրուտովը արդեն 4-րդ անգամ է հարձակման ենթարկվում: Նա հայտնի է իր հետաքննական հրապարակումների համար և մի քանի անգամ մրցանակների է արժանացել: