Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռաուլ Խաջիմբային` Աբխազիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԼՂ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Լեռնային Ղարաբաղում կարևորում են Աբխազիայի հետ կապերի ամրապնդումը և հույս հայտնում, որ Ձեր նախագահության տարիներին մեր երկրների միջև փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի», - ասված է Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում: