Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը

Օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Անկարա։

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը: