Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել երկրի խորհրդարանը ցրելու և հոկտեմբերի 26-ին վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
Պորոշենկոն այս մասին հայտարարել է Թվիթեր միկրոբլոգային հարթակի իր պաշտոնական էջում:
Պորոշենկոն խորհրդարանը ցրելու մասին հայտարարությունն արել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ հեռախոսազրուցից ժամեր անց: