Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վարչապետ Մանուել Վալսին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել:
Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ նոր կառավարությունը կձևավորվի օգոստոսի 26-ին՝ «առաջ տանելու այն գիծը, որը [Օլանդը] ձևակերպել է երկրի համար»: