Ընդդիմության ներկայացուցիչ համարվող Ռաուլ Խաջիմբան նախնական տվյալներով առաջին փուլում հաղթել է Աբխազիայի նախագահի ընտրություններում:
Ըստ նախնական տվյալների, նա հավաքել է ձայների 50,57 տոկոսը:
Այս տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Մյուս թեկնածուներից անվտանգության ծառայության ղեկավար Ասլան Բժանիայի կողմնակիցները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ապահովել են ձայների մոտ 36 տոկոսը, պաշտպանության նախարարի աջակիցները՝ 6,4 տոկոս:
«Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական և օրենսդրական շրջանակները, որոնց պայմաններում տեղի ունեցան ընտրությունները»,- այս առնչությամբ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: «Եվրամիությունն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը»,- ավելացրել է նա: