Իրանը նոր զինատեսակներ, այդ թվում անօդաչու սարքեր է ներկայացնում

Իրանը սկսել է նոր սերնդի ծովային հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը:

ԻՐՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ «Ղադիր» հրթիռները նախատեսված են մինչև 100 կիլոմետր հեռավորության վրա ծովում գտնվող թիրախներ ոչնչացնելու համար: Նասր-է Բասիր կառավարվող հրթիռների մասին մանրամասներ չեն հաղորդվել, միայն նշվել է, դրանք «անաղմուկ են գործում»:

ԻՐՆԱ-ն նաև հաղորդել է երկու տեսակի անօդաչու սարքերի՝ մեծ բարձրության հասնող «Կարրար-4» և ռազմական և քաղաքացիական նշանակության քարտեզներ գեներացնելու հնարավորություն ունեցող «Մոհաջեր-4» անօդաչու թռչող սարքերի մասին: