Ռուսաստանի ԱԳՆ անդրադառնում է Կարեն Պետրոսյանի մահվանը

Ռուսաստան -- Արտգործնախարար Սերգեյ Լավրովը (ձ) զրուցում է արտգործնախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչի (ձ) հետ, Մոսկվա, 23-ը հունվարի, 2013թ․

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչը այսօր անդրադարձել է Չինարի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան փաստին:

«Մենք խորապես ցավում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելը ուղեկցվում է մարդկային կորուստներով և ոչ միայն զինված ընդհարումների ժամանակ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաև կյանքից զրկված մյուս հայերի ու ադրբեջանցիների հարազատներին: Նման տիպի բոլոր միջադեպերի մանրակրկիտ հետաքննության անցկացումը անհրաժեշտություն է», - հայտարարում է Լուկաշևիչը: