Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Երեկ երեկոյան կայացել է Թուրքիայի ընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին` մասնավորաբար էներգետիկ համագործակցությանը վերաբերող մի շարք խնդիրներ:

Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը` հատուկ ընդգծելով, որ Պուտին- Էրդողան հեռախոսազրույցի նախաձեռնողը թուրքական կողմն էր: