Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը այսօր ժամանել է Կիև:
Ուկրաինայի մայրաքաղաքում նա բանակցություններ կվարի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ` քննարկելով Դոնբասում ստեղծված կացությունը:
Այցի մեկնարկից առաջ Գերմանիայի արտաքին գործերի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը DW-ի թղթակցի հետ զրույցում նշել է․ - «Մենք պատրաստ ենք քաղաքական և տնտեսական աջակցություն ցուցաբերել Կիևին: Ռազմական որևէ օգնության մասին խոսք անգամ չկա»:
Ուկրաինա մեկնելուց առաջ Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Զրույցի ընթացքում երկու պետությունների ղեկավարներն իրենց մտահոգությունն են հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ձեռնարկվող գործողությունների առթիվ` նշելով, որ մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյան մուտքը Ուկրաինա լրջորեն սրել է իրադրությունը ողջ տարածաշրջանում: