Երեկ առանց պաշտոնական Կիևի թույլտվության Ուկրաինայի տարածք մուտք գործած ռուսական մարդասիրական օգնության շարասյան կազմում ընդգրկված բեռնատարների մի մասը այսօր վաղ առավոտյան լքել է հարևան պետության տարածքը:
AP գործակալության տեղեկություններով, Ռուսաստանի տարածք են վերադարձել Ուկրաինա մուտք գործած 220 բեռնատարներից 67-ը: