ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Նավի Փիլայը պաշտոնից հեռանալուց առաջ խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքը:
Նա ասել է, որ Անվտանգության խորհուրդը միջազգային անվտանգությունը, խաղաղությունը և մարդկային կյանքը գնահատելու փոխարեն առաջնորդվում է նեղ ազգային շահերով: