Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարել է, որ Իրաքում և Սիրիայում խալիֆաթ հռչակած «Իսլամական պետություն» խմբավորումը ԱՄՆ շահերի անմիջական սպառնալիք է և պետք է վերացվի:
Երեկ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այս խմբավորումը պարզապես ահաբեկիչների խումբ չէ՝ այն լավ զինված է և լավ ֆինանսավորվում է:
ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին էլ ասել է, որ «Իսլամական պետություն» խմբավորմանը զսպելու համար պետք է հարվածներ հասցնել նաև Սիրիայի տարածքում գտնվող նրանց հենակետերին: Այժմ քննարկվում են դա իրականացնելու տարբերակները: