Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 8-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից տեղեկացրել են, որ մեկնարկել են Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի մաքրման աշխատանքները:
Հիշեցնենք՝ փլուզման հետևանքով ավտոճանապարհը օգոստոսի 20-ից փակ է: