«Ինտեկո Մենեջմենթ» ընկերության նախագահ, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ Ելենա Բատուրինան, կրկին գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը։
«Ֆորբս» ամսագրի տվյալներով՝ Բատուրինայի կարողությունը գնահատվում է մեկ միլիարդ եվրո, սակայն նախորդ տարվա համեմատ նրա կարողությունը նվազել է 100 միլիոն եվրոյով։
Մեծ կարողություններ ունեցող կանանց ցուցակում երկրորդը «Պրոգրես կապիտալ» ընկերության համասեփականատեր, տնօրենների խորհրդի անդամ, «ֆրուտոնյանա» մանկական կերերի արտադրությամբ զբաղվող Օլգա Բելյավցևան է. նրա կարողությունը գնահատվել է 450 միլիոն եվրո։
«Վայլդբերիիս» համակարգչային խանութների գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը Ռուսաստանի երրորդ հարուստ կինն է։ Նրա կարողությունը գնահատվում է 380 միլիոն եվրո։
Տասնյակը եզրափակում է «Լուկոյլ» ընկերության փոխնախագահ և գլխավոր հաշվապահ Լյուբով Խոբան։ Նրան է պատկանում Լուկոյլի 0.35 տոկոս բաժնեմասը։
Ցուցակում ամենաերիտասարդը Թաթարստանի առաջին նախագահի թոռնուհին է. նա, իր 115 միլիոն եվրո կարողությամբ, զբաղեցրել է15-րդ հորիզոնականը։