Ադրբեջանը ֆինանսական հատուցում է առաջարկել ՄԻԵԴ դիմած քաղաքացիներին

Ադրբեջանի իշխանությունները ընտրախախտումների գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած քաղաքացիներին առաջարկել են ֆինանսական հատուցում` դատարանից հայցերը հետ կանչելու պայմանով։

ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասգարովը հայտնել է, որ քաղաքացիներին կփոխանցեն 7500 մանաթ, ինչը հավասար է 9500 ԱՄՆ դոլարի` դիմումներից պաշտոնապես հրաժարվելու դիմաց։

Ստրասբուրգում տեղակայված Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջիկայում պատրաստվում է քննել Ադրբեջանում ընտրախախտումների բողոքներով հարուցված ավելի քան 100 գործ։