Համալիրը պարտքի դիմաց հանձնվում է Պաշտպանության նախարարությանը

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն պարտքի դիմաց հանձնել ՀՀ պաշտպանության նախարարություն պետական կառավարչական հիմնարկին, հաշվեկշիռ մուտքագրելով 10,411,911.0 հազար դրամ ձեռքբերման արժեքով:

Կառավարությունը նաև հանձնարարել է պաշտպանության նախարարությանը՝ գույքն օգտագործել նպատակային նշանակությանը համապատասխան: