ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում օգոստոսի 20-ին տեղի ունեցած քարաթափման պատճառով մասամբ երթևեկելի դարձած ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է։
Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացրել են «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները: