Սեպտեմբերի սկզբին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում դաշինքը ծրագրում է հավանության արժանացնել մի պատկառելի փաթեթ Վրաստանի պաշտպանողական հնարավորություններն ամրացնելու նպատակով:
Այդ մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն այսօր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում: