«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները հրապարակել են «Ուղերձ Ամերիկային» վերնագրով մի տեսանյութ, պնդելով, թե ցուցադրված է՝ ինչպես է սպանվում ամերիկացի հայտնի հեռուստա- և ֆոտոլրագրող Ջեյմս Ֆոուլին, ով 2012 թվականից գերեվարված է Սիրիայում:
«Իսլամական պետություն»-ը հայտարարել է, թե սա պատասխան է Վաշինգտոնին Իրաքում ամերիկյան օդուժի հարվածների համար:
Սպիտակ տունը հաստատել է տեսանյութի բովանդակության ճշմարտացիությունը: