Չնայած Գազայի հատվածում հրադադարը 24 ժամով երկարաձգելու մասին ձեռք բերված համաձայնությանը՝ Իսրայելն ու «Համաս» խմբավորումն այդուհանդերձ վերսկսել են փոխհրաձգությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը խստորեն դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումը՝ ընդգծելով, որ ռազմական գործողությունների վերսկսման պատասխանատվությունն ընկնում է Իսրայելի և «Համաս»-ի վրա: