Օգոստոսի 28-ին Մինսկում կկայանա Մաքսային միության ղեկավարների, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը, որին կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն․ Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է միայն, որ ծրագրված են մի շարք երկկողմ հանդիպումներ: