Նախիջևանում այսօր կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Իրակլի Ալասանիայի և Իսմեթ Յըլմազի եռակողմ հանդիպումը:
Նման ձևաչափով առաջին հանդիպման արդյունքներով որոշում է ընդունվել երեք երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հավաքները պարբերական դարձնել` կես տարին մեկ անգամ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև նավթա- և գազամուղների պաշտպանությանն ուղղված համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: