Օգոստոսի 21-22-ը Հայաստան կայցելի Վրաստանի վարչապետը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Հայաստան կայցելի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Այցի ծրագրի հետ կապված որոշ մանրամասներ դեռ ճշգրտվում են և կհաղորդվեն ավելի ուշ, նշում է գործակալությունը: