Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր ժամը 11:46 ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կայարանի մոտակա վառելիքի բազայում:
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան - Սևան հատվածի 13-րդ կիլոմետրի մոտակայքում՝ վառելիքաքսուքային նյութերի պահեստում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 12:46, ժամը 13:20 մարվել է: Դատարկ հորում այրվել է վառելիքի նստվածք: