Ադրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահնորդական գունդը հաղորդել է 20-ամյա շարքային Ֆարիդ Թահմազլիի մահվան մասին:
APA լրատվական գործակալությանը հիշյալ ծառայությունից հայտնել են, որ զինվորը երեկ երեկոյան ինքնասպան է եղել՝ հերթապահության ժամանակ ինքն իր վրա կրակելով տաբելային զենքից:
Փաստի կապակցությամբ հանրապետական զինվորական դատախազությունը գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: