Բնապահպանները պարզել են, որ 2010-2012 թվականներին որսագողերն Աֆրիկայում 100 հազար փիղ են սպանել։
Հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ այդ տեմպերով 100 տարի անց փղերն Աֆրիկայում իսպառ կվերանան: Ըստ մասնագետների՝ ավելի շատ փիղ սպանվում է, քան ծնվում։
Փղոսկրի մեկ կիլոգրամի գինը սև շուկայում հասել է 1000 դոլարի։