Օբաման Ֆերգյուսոն է գործուղում ԱՄՆ գլխավոր դատախազին

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդեր, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաք է ուղարկում երկրի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին։

Պաշտոնյան հանդիպելու է Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ, որոնք Ֆերգյուսոնում տեղի ունեցած միջադեպի անկախ հետաքննություն են անցկացնում։

Հիշեցնենք՝ ոստիկանի արձակած կրակոցից օգոստոսի 9-ին սպանվել էր կողոպուտի համար կասկածվող 18-ամյա Մայքլ Բրոունը, ինչից հետո Ֆերգյուսոնում շուրջ մեկ շաբաթ բախումներ են տեղի ունեցել ոստիկանական զորքերի և պատանու սպանության դեմ բողոքող ցուցարարների միջև: