Իսրայելի ու Պաղեստինի բանակցողները երեկ համաձայնել են 24 ժամով երկարաձգել ժամանակավոր զինադադարը Գազայի հատվածում, որպեսզի կարողանան ավելի շատ բանակցություններ վարել երկարատև հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար։
Հուլիսի 8-ից, երբ Իսրայելը սկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում, դրանցում ավելի քան 1900 պաղեստինցի և 66 իսրայելցի է զոհվել։