Der Spiegel․ Գերմանիայի անվտանգության ծառայությունները գաղտնալսել են Քերիին, Քլինթոնին

Գերմանական Der Spiegel թերթը գրել է, որ Գերմանիայի հետախուզական ծառայությունը գաղտնալսել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի, ինչպես նաև նրա նախորդի՝ Հիլարի Քլինթոնի հեռախոսազրույցները:

Թերթը չի բացահայտել իր աղբյուրը, բայց պնդել է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցները պատահաբար են գաղտնալսվել և երկու դեպքում էլ անմիջապես ոչնչացվել են:

Գերմանական պարբերականի այս հրապարակումը ուշագրավ է հատկապես այն պատճառով, որ անցած մի քանի ամիսներին Բեռլինը դժգոհություններ է հայտնել այն առնչությամբ, որ Վաշինգտոնը գաղտնալսել է գերմանացի պաշտոնյաների հեռախոսազրույցները: