ԱՄՆ Միսուրի նահանգի նահանգապետ Ջեյ Նիքսոնը արտակարգ դրություն է հայտարարել Ֆերգյուսոնում, որտեղ ոստիկանությունը սևամորթ պատանու էր սպանել:
«Մենք պետք է խաղաղություն պահպանենք: Սա փորձություն է: Ամբողջ աշխարհը մեզ է նայում», - ասել է նահանգապետը:
Հիշեցնենք՝ ոստիկանի կողմից արձակված կրակոցից օգոստոսի 9-ին սպանվել էր կողոպուտի մեջ կասկածվող 18-ամյա Մայքլ Բրոունվասը, ինչից հետո Ֆերգյուսոնում շուրջ մեկ շաբաթ բախումներ են տեղի ունեցել ոստիկանական զորքերի և պատանու սպանության դեմ բողոքող ցուցարարների միջև: