Ուկրաինայի Զինված ուժերը հայտարարել են, որ օգոստոսի 17-ին իրենց հաջողվել է գրավել ապստամբների վերահսկողության տակ գտնվող Լուգանսկ քաղաքի ոստիկանական բաժանմունքը:
Լուգանսկը ռուսամետ անջատականների վերահսկողության տակ է ապրիլից:
Ուկրաինական ԶՈՒ խոսնակ Անդրիյ Լուսենկոն նաև հայտարարել է, որ իրենց ունեցած տեղեկություններով Ռուսաստանից դեպի Ուկրաինայի սահման է ուղևորվում զինտեխնիկայի հերթական պարտիա տեղափոխող շարասյուն, այդ թվում՝ երեք «Գրադ» կայանքներ:
Ավելի վաղ ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել էին, որ ապստամբները Լուգանսկի շրջանում ուկրաինական ավիացիային պատկանող կործանիչ են խփել, սակայն օդաչուին հաջողվել է կատապուլտով դուրս նետվել ինքնաթիռից և նա փրկվել է կառավարական ուժերի կողմից: