Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն հայտարարել են, որ մարդասիրական օգնության քողի տակ Ուկրաինայում Ռուսաստանի միջամտության ցանկացած փորձ կգնահատվի որպես միջազգային իրավունքի, Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում:
Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը՝ նշելով, որ զրուցակիցները քննարկել են նաև երկողմ հարաբերություններն ու Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ կապված հարցեր: