Սինջարի լանջերին ապաստանած եզդիների վիճակը «զգալիորեն բարելավվել է»
Your browser doesn’t support HTML5
Բարաք Օբաման երեկ երեկոյան ճեպազրույցում հայտարարել է, որ Իրաքում Սինջար լեռան լանջերին ապաստանած եզդիների վիճակը զգալիորեն բարելավվել է վերջին շաբաթվա ընթացքում` այն բանից հետո, երբ ինքը կարգադրել է թիրախավորված օդային հարվածներ հասցնել Իսլամական պետության զինյալներին: